ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները


ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները

  • 01-03-2021 10:15:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: 
 
«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:
 
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play