Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը


Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

  • 01-03-2021 11:02:35   | Կոտայքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
 
«Այո, ցավոք, իրականություն է»,- նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
 
ԱԻՆ-ը հայտնել էր, որ մարտի 1-ին, ժամը 08:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին  ավտոմեքենան ընկել է ձորը, որի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play