Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, առողջացել 117, մահացել 5 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, առողջացել 117, մահացել 5 քաղաքացի

  • 01-03-2021 11:06:00   | Հայաստան  |  Հասարակություն

 Հայաստանում մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, առողջացել է 117 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Մեկ օրում կատարվել է 4372 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 733639-ի: 
 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: 
 
Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն