ՀՀ Անվտանգության խորհուրդը նախագահին կոչ է անում բավարարել վարչապետի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը


ՀՀ Անվտանգության խորհուրդը նախագահին կոչ է անում բավարարել վարչապետի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը

  • 01-03-2021 13:10:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին ասվում է ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ:
 
ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:  
 
Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։
 
ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:
 
Ելնելով վերը նշվածից, Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն