Ժողովրդի կամքի «գնդակահարումը» պետք է լինի անցյալում. արդարադատության նախարար

01-03-2021 13:36:03   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանֆեյսբուքյան իր  էջում  գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին:
 
«2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունից տասը տարի անց՝ Հայաստանում ժողովրդի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած
հեղափոխությունից հետո, առաջին անգամ ունեցանք այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվեցին իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:
 
Սա արժեք է, որը մեր ժողովուրդը ձեռք է բերել բազում փորձությունների միջով անցնելով։
 
Հայաստանի Հանրապետությունն այսօր, այո՛, ժողովրդավարական պետություն է, այստեղ իշխանությունը ձևավորում է ու ձևավորվելու է բացառապես ընտրությունների միջոցով։
 
Ժողովրդի կամքի «գնդակահարումը» պետք է լինի անցյալում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս երբեք չեն զիջելու իրենց իշխանությունը»։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար