Արտահերթ ընտրություններն իմաստ ունեն, եթե կա կոնսենսուս, և բերում են որևէ հանգուցալուծման. Ռուբինյան


Արտահերթ ընտրություններն իմաստ ունեն, եթե կա կոնսենսուս, և բերում են որևէ հանգուցալուծման. Ռուբինյան

  • 01-03-2021 13:55:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարությանը: Ռուբինյանը հիշեցրել է, որ 2020 թ. տարեվերջին իշխանությունն առաջարկեց այս թեմայով քննարկումներ սկսել:
 
«Արտահերթ ընտրությունները կարող են իմաստ ունենալ, եթե դրանք կոնսենսուսային են և բերում են որևէ հանգուցալուծման: Եթե միայն իշխող ուժն է ուզում ընտրություններ, և ընդդիմությունն այս կամ այն պատճառներով դեմ է ընտրություններին, դա չի բերում հանգուցալուծման»,- նշեց Ռուբինյանը:
 
Պատգամավորը չի ընդունում գնահատականները, թե իշխանություններն են սրել քաղաքական իրավիճակը: «Մենք մեր կողմից արել ենք քայլը, ընդդիմությանն առաջարկել ենք՝ եթե պնդում եք, որ իշխանությունները պետք է հեռանան, դրա համար կա մեկ լեգիտիմ, սահմանադրական ճանապարհ՝ ստորագրենք հուշագիր և գնանք ընտրությունների՝ առանց նախապայմանների: Երկու խորհրդարանական ուժերը մերժել են այս առաջարկը, արտախորհրդարանական ուժեի մեծ մասը մերժել են առաջարկը»,- հիշեցրեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը