Ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
01-03-2021 15:16:58 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել տեղեկություններ, որ Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի
զենք-զինամթերք ունի։ Հարուցվել է քրեական գործ։
Տեղեկություններն իրացվել են բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին դատարանի որոշմամբ տունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաձիգի և ատրճանակի փամփշտատուփեր, տարաներով վառոդանման նյութ, պայթուցիչներ, ծխագլանակներ, տարբեր տրամաչափի ու հրազենների 150 փամփուշտ և այլն։
39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել են դատաձգաբանական ու պայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում