Ինչպես պետք է օգտվել նոր վերելակներից

01-03-2021 15:42:41   | Հայաստան  |  Հայոց շավիղ



Երևանի քաղաքապետարան «թեժ» գծով ստացված հերթական զանգը Աջափնյակից էր. նոր տեղադրված վերելակն էր խափանվել: Զանգերի հետքերով պատասխանատուները հասցե առ հասցե շրջում են՝ պարզելու խնդրի էությունը:
 
«Արդեն երկրորդ անգամ այս հասցեում նույն խնդիրն է առաջանում: Վերելակը հիմնականում խափանվում է, երբ բնակիչները ոտքով փորձում են, այսպես ասած, պահել, որ դռները չփակվեն: Մինչդեռ, եթե ուզում են սպասել ինչ-որ մեկի, ապա կարող են ներսից ձեռքը պահել դռան մոտ, որի ժամանակ աշխատում է սենսորային համակարգը
և դռները բաց են մնում», -պարզաբանում է վերելակային ինժեներ Կարեն Կարապետյանը:
 
«Վերելակները դյուրազգաց են, հագեցած են էլեկտրոնային տարբեր սարքավորումներով և պահանջում են նուրբ շահագործում: Հաճախ հենց սխալ շահագործման հետևանքով վերելակները խափանվում են, և քաղաքացիները ստիպված ահազանգում են քաղաքապետարան»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
 
Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն: Մինչդեռ խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է:
 
Դիմակներ, կոնֆետի թղթեր, ծխախոտի մնացորդներ. բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ՝ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ:
 
Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:
 
Անկախ այն բանից վերելակը նոր է, թե հին, եթե այն չի աշխատում, ապա պետք է դիմել համատիրություն:
 
«Համատիրություններն իրենց հերթին դիմում են վերելակ սպասարկող այն ընկերությանը, որի հետ ունեն կնքած պայմանագիր: Մասնագետները մոտենում և կարգաբերում են»,- նշում է Արսեն Կարոյանը:
 
Երևանի քաղաքապետարանը, բնակիչների սոցիալական խնդիրները հաշվի առնելով, վերելակների փոխարինման ծրագիրն իրականացրեց բացառապես համայնքի բյուջեով: Բնակիչներին մնում է միայն դրանք խնամքով շահագործել:
 
 
 
 
 
համատիրություն:   «Համատիրություններն
Նոյյան տապան   -   Հայոց շավիղ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 163 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար