761 զանգ՝ մեկ շաբաթում. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է աշխատանքը

01-03-2021 15:49:59   | Հայաստան  |  Հասարակություն



 
2021 թվականի փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 761 զանգ։ Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 77-ով։
 
Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որոնք բռնկվել են քաղաքացիների անզգուշության պատճառով։ Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին։ Հրդեհի հետևանքով մարդկային ու նյութական կորուստներ չկան։
 
Շաբաթվա սկզբին ձյան
առատ տեղումների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 2 դեպք է արձանագրվել։ ՃՏՊ հետևանքով տուժել է 2 քաղաքացի։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը վերջիններիս ցուցաբերել է առաջին օգնություն և մեքենան տեղափոխել։
 
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները շարունակում են պատերազմի հետքերը թոթափել հավանական վտանգներից։
 
Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով անցած շաբաթ գրանցվել է 43 կանչ։ Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվել կամ պահեստավորվել է։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
 
Սոցիալ-կենցաղային պատահարների մասին 36 կանչ է գրանցվել։ Արցախի փրկարարները շարունակում են խորհրդատվություն և օգնություն ցոուցաբերել բնակիչներին՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հիվանդի տեխափոխման, վերելակի կամ դռան բացման, ինչպես նաև տեխնիկական այլ աշխատանքների մասով։
 
Նախորդ շաբաթ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկու գործընկեր կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար