Ոստիկանությունը զանգվածային միջոցառումների մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն


Ոստիկանությունը զանգվածային միջոցառումների մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն

  • 01-03-2021 17:33:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր կայանալիք զանգվածային միջոցառումների առնչությամբ:  
 
«Հարգելի՛ համաքաղաքացիներ
 
Մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։
 
ՀՀ ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և իր գործառույթներին համապատասխան` ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
 
 
Մեր հայրենակիցներին հորդորում ենք կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը։
 
Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանրային անվտանգությունը պահպանելու համար։
 
Հիշենք, որ քաղաքացու օրինահարգ պահվածքն ու իրավապահ մարմինների հետ համագործակցությունն են հասարակական անդորրի և անվտանգության պահպանման երաշխիքը»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play