Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը. նախագահի աշխատակազմ


Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը. նախագահի աշխատակազմ

  • 01-03-2021 17:58:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան՝ հայտնում են նախագահի աշխատակազմից:
 
«Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են և փորձ են՝ ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը: 
 
Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց՝ միաժամանակ կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն