Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին


Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին

  • 01-03-2021 18:14:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա մարտի 9-12-ը կայանալիք միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին՝ ITB Berlin-ին, որն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով։ Հայաստանի 21 զբոսաշրջային ընկերություն մասնակցելու է ցուցահանդեսին՝ ներկայացնելով երկրի զբոսաշրջային ներուժը։
 
Վերջերս ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հանդիպում էր նախաձեռնել ցուցահանդեսի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կոմիտեի թիմի անդամներ Անի Արևշատյանն ու միջազգային փարձագետ Իլոնա Ֆոգելը ներկայացրին ITB Berlin Now առցանց հարթակի հնարավորությունները, գործընկերային կապեր ստեղծելու հնարքներն ու քննարկեցին ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր։
 
Առցանց ցուցահանդեսին արդեն գրանցվել է ավելի քան 2,800 ընկերություն 120 երկրից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն