ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները
02-03-2021 09:45:49 | Հայաստան | Հասարակություն
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:
«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ
տարածքում ավտոճանապարհները սառցակալած են, իսկ Սյունիքի մարզում տեղում է ձյուն:
Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, Վարդենյաց լեռնանցքը` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարությունում:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում