ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ


ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

  • 02-03-2021 10:05:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։ 
 
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարար Արա Այվազյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին միմյանց շնորհավորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: 
 
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը: 
 
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման իրագործման հրամայականը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն