Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մոտ 30 հայ ուխտավորներ այցելել են Ամարասի վանք


Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մոտ 30 հայ ուխտավորներ այցելել են Ամարասի վանք

  • 02-03-2021 11:20:15   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորագրած եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
 
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում:
 
Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց Ստեփանակերտից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հակառակ ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play