Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում


Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում

  • 02-03-2021 11:24:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակներյի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում:
 
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները նախապես ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի շրջանում. Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Վարնկաթաղ, և Մոխրաթաղ համայնքներից հայտնաբերվել են հրթիռակասետային և ավիացիոն ռումբեր, թնդանոթի արկեր: Օրվա ընթացքում դրանք կոչնչացվեն: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:
 
Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play