ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը


ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

  • 02-03-2021 11:28:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին,  իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:  
 
«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,- նշեց  արդարադատության նախարար Բադասյանը:
 
Նշենք՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն