Մեկնարկել են Երևան - Արմավիր - հայ-թուրքական սահման ճանապարհի վտանգավոր 9 կետերի ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները

02-03-2021 12:20:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի մի
ջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետական, միջպետական մի շարք ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքներ։
 
Դրամաշնորհային ծրագիրը կյանքի է կոչվում մի շարք բաղադրիչներով։ Մասնավորապես‚ բաղադրիչ 1-ի շրջանակում կկատարվեն Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5‚ Երևան - Արմավիր - հայ-թուրքական սահման միջպետական ճանապարհի 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Այս բաղադրիչի շրջանակում կնքվել են պայմանագրեր «Արհովշին» և «Արարատճանշին» ընկերությունների հետ։ Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը‚ և դրանք ընթացքի մեջ են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021 թ. սեպտեմբերին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար