Մեկնարկել են Երևան - Արմավիր - հայ-թուրքական սահման ճանապարհի վտանգավոր 9 կետերի ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները


Մեկնարկել են Երևան - Արմավիր - հայ-թուրքական սահման ճանապարհի վտանգավոր 9 կետերի ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները

  • 02-03-2021 12:20:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետական, միջպետական մի շարք ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքներ։
 
Դրամաշնորհային ծրագիրը կյանքի է կոչվում մի շարք բաղադրիչներով։ Մասնավորապես‚ բաղադրիչ 1-ի շրջանակում կկատարվեն Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5‚ Երևան - Արմավիր - հայ-թուրքական սահման միջպետական ճանապարհի 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Այս բաղադրիչի շրջանակում կնքվել են պայմանագրեր «Արհովշին» և «Արարատճանշին» ընկերությունների հետ։ Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը‚ և դրանք ընթացքի մեջ են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021 թ. սեպտեմբերին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն