Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք

  • 02-03-2021 12:00:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Մարտի 1-ին Արցախում կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: 
 
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20716 թեստավորում:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
 ԱՀ առողջապահության նախարարություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն