Երևանի մետրոպոլիտենը կնշի իր 40-ամյակը


Երևանի մետրոպոլիտենը կնշի իր 40-ամյակը

  • 02-03-2021 12:50:09   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուքի» էջից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։
 
«Երևան քաղաքի խորհրդանիշներից  մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը շուտով կնշի իր հոբելյանական 4️⃣0️⃣-ամյակը։ 

1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: 

1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյու-նավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:
 
 Ի պատիվ  այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության»
Նոյյան տապան  -   Հասարակություն