Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպել. Մարուքյան

02-03-2021 14:15:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը





1lurer.am  Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել է հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք՝ իմ, ձեր, բոլորի առաջարկները: Ես համաձայնություն եմ տվել և ենթադրում եմ՝
վաղը կհանդիպենք: Երբ կհանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները, և ինչ եզրահանգում կլինի՝ կիմանաք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
 
«Երկիրն էս վիճակից հանելու համար ես պատրաստ եմ փոխզիջումների, ես գնում եմ այդ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ ինչ կլինի, ես ձեզ կտեղեկացնեմ»,- տեղեկացրեց Մարուքյանը
 
Մարուքյանը նաև պնդեց, որ պահանջում է, որ վարչապետը հրապարակի ապացույց իր այն խոսքերի, թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարում է Սերժ Սարգսյանի հրամանը:
 
«Ես որպես ՀՀ քաղաքացի ապացույցներ եմ պահանջում վարչապետից, որ հրապարակի այդ ապացույցները»,- ասաց Մարուքյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 108 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար