Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցել


Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցել

  • 02-03-2021 14:50:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

 
Սույն թվականի փետրվարի 19-ին ԱՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները։
 
Նկատի ունենալով, որ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից ԱՀ մի շարք համայնքներում սպանվել և գերեվարվել են քաղաքացիական անձինք, ուստի հիշյալ անձանց տարհանման պարտականության կատարման պատշաճությունը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու համար ԱՀ ՄԻՊ կողմից դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա 01․03․2021 թ․ ԱՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
 
Նույն օրը նախաքննության կատարման համար քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։
 
Ծանուցում.  Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք