Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Ախալքալաքում

02-03-2021 16:38:46   | Վրաստան  |  Հասարակություն



 
Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում:
 
Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն
անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի:
 
Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 74 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար