ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրառումը կարևոր է կողմերի համար. հանդիպում ԱԺ-ում

02-03-2021 16:44:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Մարտի 1-ին տեղի է ունենեցել Եվրանեսթ ԽՎ-ում հայկական
պատվիրակության նորանշանակ ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ շեշտելով վերջինի լիարժեք կիրարկման կարևորությունը թե՛ հայկական կողմի, և թե՛ Եվրամիության համար: Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելությանը և անձամբ տիկին Վիկտորինին տարբեր հարցերում սատարելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ Եվրամիության հետ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև Եվրանեսթ ԽՎ շրջանակում:
 
ԵՄ դեսպանը խոսել է դատական բարեփոխումներում նկատելի առաջընթացի մասին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցություն ցուցաբերել բարեփոխումների իրագործման հարցում, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի մարզերում, մասնավորապես, Սյունիքի մարզում, գյուղատնտեսության և զբոսաշրջության խթանմանն ուղղված ԵՄ նախաձեռնություններին և մի շարք այլ ծրագրերի:
 
Հանդիպման վերջում շփումներն ավելի հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 91 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար