ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցչին

02-03-2021 16:48:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին: 
Հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր: 
 
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը
շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին վարչությանը տրամադրված սարքավորումների համար և նշել, որ դրանք արդեն  ծառայում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգությանը հակազդելու գործում:
 
Քննարկվել են նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ՊԵԿ շնագիտական կենտրոնում նախատեսվելիք բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստորագրել երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր, ինչը նախատեսվում էր իրականացնել դեռևս մեկ տարի առաջ, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր:
 
Երկու կառույցների ղեկավարները շեշտել են, որ 4 տարվա ընթացքում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն, որն ուղղված է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 80 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար