Ակնհայտ է, որ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան

02-03-2021 17:12:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
1lurer.am  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր ցույցերից մեկի ժամանակ Յուրի Խաչատուրովի՝ գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությանը հայտնած համախոհությանը: Պատգամավորը նշեց, որ ԳՇ նախկին պետը իր ելույթը սկսել է «ազգ-բանակ-հաղթանակ» կոչերով՝ նշելով, որ կարգախոսն ընկած էր
Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հիմքում, որոնցում իր ներդրումն է ունեցել նաև Խաչատուրովը և այլ գեներալներ:
 
«Բայց այդ կարգախոսը փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, և տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների
ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016-ի ապրիլյան պատերազմի պարտությանը և 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր:
 
Այժմ էլ այս նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ մարտի 1-ի դեպքերի ընթացքում «0038» հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը: Եվ հիմա քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը փաստորեն ողջունում է դրանք: Ակնհայտ է, որ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ նախքան ԳՇ հայտարարությունը, ընդդիմությունը նաև բանակի գեներալիտետին էր մեղադրում պարտության մեջ, սակայն այժմ ընդդիմադիրները կտրուկ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը:
 
Բանակը այս պահին պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և ԶՈՒ ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծեց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ մեզ համար գլխավոր խնդիրը ներքին անվտանգության ու կայունության ապահովումն է:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 167 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար