ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում կգործի արագ արձագանքման զանգերի կենտրոն


ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում կգործի արագ արձագանքման զանգերի կենտրոն

  • 02-03-2021 17:16:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Տեղեկացնում ենք, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
 
Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք սոցիալական ոլորտի վերաբերյալ հարցերի պարզաբանման կարիք՝
 
Սոցիալական աջակցության գործող ծրագրեր
 
Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր
 
Կենսաթոշակներին, նպաստներին առնչվող հարցեր
 
Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող հարցեր
 
Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։
 
Զանգերի կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9։00-21:00-ը»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play