Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին


Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին

  • 02-03-2021 17:27:13   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նվերների 8 տարբերակներից ցանկացածը։ Մտերիմներին պիտանի և օգտակար նվերների ցանկում են ձայնային սարքավորումները, էլեկտրական թեթև փոխադրամիջոցները, ակնթարթային ֆոտոխցիկները, խելացի ժամացույցները, ռոբոտ-փոշեկուլը, սմարթֆոնները, լիցքավորող սարքերն ու հեռախոսի պատյանները։ Առկա տեսականին հնարավոր է ձեռք բերել Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում՝ կանխիկ և ապառիկ տարբերակով։
 
Մասնավորապես HIPER BX635 էլեկտրական հեծանիվը հնարավոր է ձեռք բերել կանխիկ 349 900 դրամով կամ ամսական ընդամենը 9 720 դրամով՝ մինչև 36 ամիս ապառիկ ձևակերպելու դեպքում։ Instax SQ 6 GRAPHITE ակնթարթային ֆոտոխցիկը հասանելի է կանխիկ 73 600 դրամով կամ ամսական ընդամենը 2 040 դրամով՝ մինչև 36 ամիս ապառիկ ձևակերպելու դեպքում։ Ապառիկը «Յունիբանկ» ԲԲԸ աջակցությամբ 36 ամսով ձևակերպելու պարագայում առաջին 12 ամսվա ընթացքում գնորդները կօգտվեն 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությունից: Ավելին՝ սարքավորումները ձեռք բերելիս չկա Ucom-ի որևէ ծառայությանը բաժանորդագրվելու պարտավորություն։
 
«Գարնանային տոների առիթով Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում գնորդներն իրենց մտերիմների համար կարող են նվերներ ընտրել իջեցված գներով տեսականուց։ Այն իսկապես բազմազան է՝ ռոբոտ-փոշեկուլից մինչև սմարթֆոնի պատյան», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Հավելենք, որ առաջարկի շրջանակում ներկայացված սարքավորումների քանակը սահմանափակ է և դրանք նշյալ պայմաններով հնարավոր է ձեռք բերել մինչև մարտի 10-ը։
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ