Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր

02-03-2021 17:46:50   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար
տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին: 
 
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Արամ Խաչատրյանը: 
 
Հանդիպման նպատակն էր քննարկել Կոտայքի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ներդրման, «Թումո» տուփերի և կենտրոնների հիմնադրմանն ու երկկողմ համագործակցության այլ հնարավորությունները: 
 
Հյուրերը մարզպետին են ներկայացրել մարզում կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ մշակված նախնական քարտեզը, ըստ որի՝ Կոտայքում նախատեսվում է հիմնել 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթական երկու «Թումո» կենտրոն և հարակից «Թումո» տուփեր՝ մասնագիտացված դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում: 
 
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Կոտայքի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, իր ու մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու Կոտայքի մարզում ծրագրի կայացմանը՝ ընդգծելով հատկապես պատանիների շրջանում տեխնիկական հմտությունների և տեխնոլոգիական կրթության զարգացման անհրաժեշտությունը:
 
Ինչպես մարզպետի, այնպես էլ փոխմարզպետի և ԿՄՍ վարչության պետի կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք կդիտարկվեն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի թիմի կողմից հետագա քննարկմանն առարկայական և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 171 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար