ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

02-03-2021 18:11:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ: 
 
Պաշտպանական գերատեսչության
ղեկավարը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավադը, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով:
 
Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և զորամասի հրամկազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել անձնակազմի մարտական պատրաստության բարձրացմանը միտված պլանային և արտապլանային միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացքը:
 
Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 165 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար