Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
02-03-2021 18:58:04 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական
անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:
Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում