Վարչապետի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ


Վարչապետի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

  • 02-03-2021 19:04:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել դիվանագետի օրվա առթիվ:
 
«Հարգելի դիվանագետներ,
 
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա  բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաև ձեզնից սպասումները։
 
Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:  
 
Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն