Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է տուգանքի գումարը վճարել 30-օրյա ժամկետում

03-03-2021 10:42:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական
վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։
 
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները։
 
Նման իրավիճակներից խուսափելու, հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում ենք վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 81 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար