Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, առողջացել 168, մահացել 3 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, առողջացել 168, մահացել 3 քաղաքացի

  • 03-03-2021 11:06:34   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ը` առողջացած, 3202-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում:
 
«Այսպիսով` երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նոյյան տապան  -   Հասարակություն