Բացվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ցուցադրությունը

03-03-2021 11:36:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Մաշտոցյան Մատենադարանում բացվել է պատերազմի օրերին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ժամանակավոր ցուցադրությունը:
 
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 
Մխիթար Հայրապետյանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղև
ոնդյանի և Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի ուղեկցությամբ շրջել և կրկին ծանոթացել է արցախյան ձեռագրական ժառանգությանը, որն այս տարվա ընթացքում կվերադարձվի Գանձասար: 
 
Այցի երկրորդ հատվածում խոսվել է նաև հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման մասին, և այդ համատեքստում Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի և Մատենադարանի աշխատակիցների ջանքերով, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ առաջիկայում լույս կտեսնի արժեքավոր մի հրատարակություն: 
 
Մխիթար Հայրապետյանը Մատենադարանի տնօրենի հետ քննարկել է վերոնշյալ հրատարակությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 90 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար