Հայկական PlayEngine ստարտափը 0.5 մլն ԱՄՆ դոլլար ներդրում է ստացել

03-03-2021 11:58:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայկական PlayEngine ստարտափը, որը Սիլիկոնյան Հովտում հիմնված B2B սպորտային խաղադրույքների համար նախատեսված ծրագրերի (software) մատակարար է, 0.5 մլն ԱՄՆ դոլլար ներդրում է ստացել։
 
Ներդրումների փուլը առաջնորդել է Ադամ Քաբլանյանը, իսկ ներդրողների շարքում եղել են մի շարք փորձառու հրեշտակ
ներդրողներ Netflix-ից HP-ից, Tanium-ից, ServiceTitan-ից և BAJ աքսելերատորից։ Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA) և Հայաստանի Հրեշտակ Ներդրողների Ակումբը (AICA) նույնպես մասնակցել են ներդրումային փուլին։
 
Ընկերության հիմնադիրներն են Ռաֆայել
Մկրտչյանը և Արամ Չերկեզյանը, ովքեր ավարտել են Միացյալ Նահանգների Բերքլի համալսարանը և հիմնել ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում։ Թիմը ներկա պահին Berkeley Skydeck’s Hotdesk ծրագրի անդամ է։
 
Ստեղծված լինելով գերժամանակակից լուծումների հիման վրա, ընկերությունը միտում ունի նոր տեխնոլոգիական ստանդարտներ մտցնել խաղադրույքների ոլորտ։ PlayEngine-ը ապահովում է տվյալների վրա հիմնված և ավտոմատացված ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին կրճատել գործառական ավելորդ
ծախսերը՝ ավելացնելով հաճախորդի եկամուտները։
 
PlayEngine-ը միտում ունի խաղադրույքների ոլորտում իրականացվող ձեռքով կատարվող (manual) բոլոր աշխատանքները ավտոմատացնել։
 
Այժմ բուքմեյքերները կարող են իրենց գործի մի մասը վստահել PlayEngine-ին։ Ընկերությունն առաջարկում է երկու ստրատեգիական լուծումներ՝ WorkEngine և Sportsbook։
 
WorkEngine-ը, որը բիզնես կառավարման ամբողջական ծրագիր է (software) հնարավորություն է տալիս խաղադրույքային
ընկերություններին գործարկել իրենց բինզնեսն առցանց։
 
Sportsbook-ը՝ PlayEngine-ի ամենավերջին
տեխնոլոգիական լուծումը, բարձրացնում է կայքի արդյունավետությունը և ապահովում արագ բեռնում։
 
Եթե բուքմեյքերական ընկերություն եք և ցանկանկանում եք բարելավել Ձեր աշխատանքի ընթացքը, կարող եք գրանցվել
playengine.com-ում վաղ հասանելիության համար: Ընկերությունը արտոնություններ է առաջարկում այն օպերատորներին, որոնք գրանցվում են մինչև մարտի վերջ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 105 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար