DOI թվային օբյեկտների նույնականացման համակարգ Հայաստանի ազգային գրադարանում

03-03-2021 12:30:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանի ազգային գրադարանի և Publishers International Linking Association (PILA) ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպությունը մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգ
ին միանալու ծառայություններ։ 
 
Դա հնարավորություն է տալու թվային օբյեկտի նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով ապահովել համաշխարհային գիտական հրապարակումների խաչաձև կապը։
 
DOI-ը թվային միջավայրում օբյեկտների նույնականացման համակարգ է, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում է գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը:
 
DOI-ը կայքի համապատասխան էջի նույնականացուցիչ է, որը հնարավոր չէ փոխել կամ ջնջել: Կայքը կարող է ջնջվել, դրա բովանդակությունը կարող է փոխվել, բայց էջը, որին նշանակվել է DOI համարանիշ, մնում է անփոփոխ: DOI-ի նշանակումը դրականորեն է ազդում հեղինակի կամ հրատարակչի հեղինակության վրա, քանի որ ստանալով DOI նույնականացուցիչ՝ նյութը կարող է տեղադրվել աշխարհի առաջատար գիտական մատենագիտական շտեմարաններում` Scopus, Web of Science և այլն:
 
Բացի դրանից՝ եթե DOI ստացած հոդվածը մեջբերվում է նշված շտեմարաններում ընդգրկված որևէ ամսագրի կողմից, այն նույնպես մուտքագրվում է այդ շտեմարաններում, ինչն էապես մեծացնում է դրա նշանակությունը: DOI համարանիշի տրամադրումն ապահովում է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:
 
 ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 92 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար