Գանձագողության հետևանքով վնասվել է «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. մանրամասներ Պահպանության ծառայությունից

03-03-2021 12:55:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է
, որ իր մասնաճյուղի Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի  մարզային ծառայության  հուշարձանի  պահապան Սահակ Մարտիրոսյանը շրջայցի  ժամանակ  իրավախախտում  է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջնաբերդի հյուիս-արևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։
 
Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։ Դեպքի  մասին  Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունը ահազանգել  է  իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 89 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար