Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյանը մանրամասներ է հաղորդել հանդիպումից


Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյանը մանրամասներ է հաղորդել հանդիպումից

  • 03-03-2021 13:04:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ավարտել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որտեղ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումի հետ կապված խնդիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
 
«Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման հրամանագրի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու առնչությամբ: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play