Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

  • 03-03-2021 13:12:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
 
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
 
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում:
 
Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով:
 
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
 
մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն