Պարոն Վարդազարյան, Դուք չգիտեք՝ ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին. Արման Բաբաջանյան


Պարոն Վարդազարյան, Դուք չգիտեք՝ ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին. Արման Բաբաջանյան

  • 03-03-2021 13:55:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղելիս միացրեց ԱԱԾ տարածած տեսանյութից մի հատված, որում ընդդիմության ներկայացուցիչները խոսում են վարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու մասին: «Պարոն Վարդազարյան, Դուք չգիտեք՝ ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին»,- ասաց Բաբաջանյանը:
 
Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմության ներկայացուցիչների միջև «վարչապետին խփելու» մասին խոսակցությունը եղել է նոյեմբերի 14-ին, իսկ Վարդազարյանի «մարտակոչը»՝ հաջորդ իսկ օրը: Բաբաջանյանը շեշտեց, որ վարչապետի դեմ մահափորձի մասին խոսող անձինք ուղղակի կապ ունեն Վարդազարյանի ընկերական շրջանակի հետ: «Մարտակոչը, որ արել եք նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության, այս շրջանակի հետ»,- ասաց Բաբաջանյանը՝ հարցնելով. «Կա՞ առահասարակ մի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, Կենտրոնի դատարանի նախագահ, և կարող եք համարել, որ Ձեր գործունեությունն ու կյանքը միայն հանուն Ձեզ չի անցել, մի բան, որ կարող եք վկայաբերել որպես Ձեր ներդրում ՀՀ իրավունքի զարգացման մեջ»:
 
Վարդազարյանը, մեջբերելով օրենքներից և դատավորների էթիկայի կանոններից դրույթներ, ասաց, թե դրանք իրեն զսպում են, որ չպատասխանի համարժեք բառապաշարով: Վարդազարյանը նաև ասաց, որ իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն ունենալու են հետևանք՝ դիմելու է ԱԺ-ի խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, որ Բաբաջանյանին ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ օգտագործած բառապաշարի համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play