Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարարի հետ


Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարարի հետ

  • 03-03-2021 14:44:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 3-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Շրի Լանկայի ԱԳ նախարար  Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
 
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: 
 
 
Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն