Գրիգորի Մարտիրոսյանն աշխատակազմին է ներկայացրել ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին


Գրիգորի Մարտիրոսյանն աշխատակազմին է ներկայացրել ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին

  • 03-03-2021 14:50:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահի ՆՀ-1406-Ա հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը մարտի 2-ին նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար:
 
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից տեղեկանում ենք՝ այսօր՝ մարտի 3-ին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին, մաղթել նրան հաջողություններ ու բեղուն աշխատանք՝ Հայրենիքի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում:
 
Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Աշոտ Բախշիյանին պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության ու կատարած աշխատանքների համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն