Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից


Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

  • 03-03-2021 15:27:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:
 
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
 
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` 1. Վարազդատ Կարապետյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն