Հանրապետությունում փոփոխական եղանակ է սպասվում. լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն տեղումներ ձյան տեսքով

03-03-2021 15:31:50   | Հայաստան  |  Հասարակություն



Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կեն
տրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում մարտի 3-ի ցերեկը, մարտի 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին և 8-ին սպասվում են տեղումներ:
 
Հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ,  5-ին՝ հարավային  շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին  շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: 
 
Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ի ցերեկն  աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8-ի ցերեկը նույնքան կնվազի։ Արցախում մարտի 3-ին և 4-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 182 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար