ՀՀ նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետին


ՀՀ նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետին

  • 03-03-2021 19:00:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:
 
Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ:
 
Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն