ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել իտալացի գործընկերոջ հետ


ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել իտալացի գործընկերոջ հետ

  • 03-03-2021 18:40:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ:
 
Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի` ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայության առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա:
 
Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։
 
 
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն