Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբի համար


Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբի համար

  • 03-03-2021 18:20:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։
 
Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից:
 
Մանրամասն նկարագրված են նաև հիմնական պահանջները, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին շուկաների ներմուծման հնարավոր այլընտրանքները, լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը, ահրաժեշտ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև այլ կարևոր տեղեկատվություն:
 
Ներմուծման դիվերսիֆիկացիոն ուղեցույցները՝ https://mineconomy.am/page/1795 ներկրմամբ զբաղվող գործարարներին կօգնեն բացահայտելու նոր շուկաներ և գտնելու նոր գործընկերներ։
 
Ուղեցույցներում ամփոփված տեղեկատվությունը մշակվել է MB Consulting ընկերությունների խորհրդատուների կողմից՝ վերջիններիս հետ կնքված խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի համաձայն և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգման ներքո։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն