Լեռնադահուկային սպորտում հայտնի են լավագույնները

03-03-2021 18:10:02   | Հայաստան  |  Սպորտ



 
Ծաղկաձորում տեղի են ունեցել Հայաստանի լեռնադահուկային սպորտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունները:
 
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հատկապես դիտարժան է անցել երիտասարդների և պատանիների մրցաշարը. «Շատ հետաքրքիր առաջնությունն էր, որը ցույց տվեց՝ բավականին խոստումնալից պատանիներ ունենք: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ապարանի ներկայացուցիչներին: Եթե ժամանակին մրցանակային տեղեր էին գրավում միայն Ծաղկաձորի և երբեմն Վանաձորի ներկայացուցիչները, ապա այսօր մրցանակակիրների թվում են նաև Ապարանի պատանի լեռնադահուկորդները: Փառք ու պատիվ բոլոր մարզիչներին և մարզիկներին, որոնք աշխատում են քրտնաջան և խիստ ու դժվար պայմաններում: Իրենց նվիրված աշխատանքով նրանք նպաստում են մարզաձևի զարգացմանը և ուժեղ մարզական հերթափոխ ունենալուն: Հետագայում պետք է հասնենք նրան, որ Ապարանում ևս մարզադպրոց լինի՝ լեռնադահուկային սպորտով, դահուկավազքով զբաղվելու համար»:
 
 
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ի տարբերություն երիտասարդների և պատանիների առաջնության՝ մեծահասակների պայքարում անակնկալներ չեն գրանցվել. «Մեծահասակների առաջնությունում ամեն ինչ քիչ թե շատ սպասելի էր: Ունենք երկու ընդգծված
width:300px; margin:0px; float:right;">
առաջատար՝ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը: Ուրախալի են նաև Արսեն Ղազարյանի՝ մեր ավագ տարիքի լեռնադահուկորդի մասնակցությունը և տպավորիչ արդյունքների գրանցումը: Ցավոք, աղջիկների պայքարում մարզուհիների պակաս է զգացվում, բայց ունենք լավ հերթափոխ»:
 
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Գագիկ Սարգսյանն ընդգծել է, որ պետք է հնարավորինս լավ պատրաստվեն առաջիկա վարկանիշային մրցաշարերին. «Առաջիկայում մեր երկու առաջատար լեռնադահուկորդներն Իրանում կմասնակցեն վարկանիշային մրցաշարի: Նախաօլիմպիական տարի է, ուստի առավելագույնը պետք է անենք, որպեսզի մարզիկները կարողանան բարելավել իրենց վարկանիշային միավորները և ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեն»:
 
Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունների մրցանակակիրները
 
Մեծահասակներ
 
24.02.2021
 
Հսկա ոլորավայրէջք, տղաներ
 
Ղազարյան Արսեն - 2։00.98 (Ծաղկաձոր)
Եղիազարյան Մայիս - 0։06.47 (Ծաղկաձոր)
Հայրապետյան Գրիգոր - 2։12.33 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ
 
Եղիազարյան Արուս - 2։23.72 (Ծաղկաձոր)
Մանուկյան Իլոնա - 2։25.92 (Ծաղկաձոր)
Մանուկյան Անի - 2։33.03 (Ծաղկաձոր)
25.02.2021
 
Հսկա ոլորավայրէջք, տղաներ
 
Կարապետյան Աշոտ - 1։50.19 (Ծաղկաձոր)
Հարությունյան Հարություն - 1։51.74 (ՖԻՄԱ)
Ղազարյան Արսեն - 1։56.19 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ
 
Եղիազարյան Արուս - 2։17.75 (Ծաղկաձոր)
Սահակյան Անահիտ - 2։18.58 (Վանաձոր)
Մանուկյան Իլոնա - 2։19.71 (Ծաղկաձոր)
26.02.2021
 
Ոլորավայրէջք, տղաներ
 
Կարապետյան Աշոտ - 1։37.75 (Ծաղկաձոր)
Հարությունյան Հարություն - 1։38.63 (ՖԻՄԱ)
Ղազարյան Արսեն - 1։47.30 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, աղջիկներ
 
Մանուկյան Իլոնա - 2։18.37 (Ծաղկաձոր)
Եղիազարյան Արուս - 2։19.48 (Ծաղկաձոր)
Մանուկյան Անի - 2։23.75 (Ծաղկաձոր)
27.02.2021
 
Ոլորավայրէջք, տղաներ
 
Կարապետյան Աշոտ - 1։27.63 (Ծաղկաձոր)
Հարությունյան Հարություն - 1։28.42 (ՖԻՄԱ)
Ղազարյան Արսեն - 1։37.35 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, աղջիկներ
 
Եղիազարյան Արուս - 2։04.82 (Ծաղկաձոր)
Մանուկյան Իլոնա - 2։05.04 (Ծաղկաձոր)
Լևոնյան Մարիա - 2։16.99 (Վանաձոր)
Երիտասարդներ և պատանիներ
 
Ոլորավայրէջք, տղաներ (2003-2005 թթ. ծնված)
 
Հակոբյան Ռոբերտ - 1։52.04 (Ծաղկաձոր)
Դավթյան Արտաշես - 1։59.75 (Ծաղկաձոր)
Հովհաննիսյան Հայկ - 2։01.59 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, աղջիկներ (2003-2005 թթ. ծնված)
 
Մանուկյան Անի - 2։02.96 (Ծաղկաձոր)
Եղիազարյան Արուս - 2։03.68 (Ծաղկաձոր)
Մանուկյան Իլոնա - 2։08.32 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, տղաներ (2006-2008 թթ. ծնված)
 
Հայրապետյան Աշոտ - 1։57.35 (Ապարան)
Հակոբյան Հակոբ - 1։58.23 (Ծաղկաձոր)
Սաֆարյան Աշոտ - 2։06.90 (Ապարան)
Ոլորավայրէջք, աղջիկներ (2006-2008 թթ. ծնված)
 
Մանուկյան Էլեն - 2։30.63 (Ծաղկաձոր)
Ավետիսյան Լիլի - 2։48.50 (Վանաձոր)
Պողոսյան Լուիզա - 3։14.12 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, տղաներ (2003-2005 թթ. ծնված)
 
Հակոբյան Ռոբերտ - 2։03.58 (Ծաղկաձոր)
Գեղամյան Հայկ - 2։04.33 (Ապարան)
Հովհաննիսյան Հայկ - 2։12.47 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ (2003-2005 թթ. ծնված)
 
Սահակյան Անահիտ - 2։18.30 (Վանաձոր)
Մանուկյան Անի - 2։18.56 (Ծաղկաձոր)
Մանուկյան Իլոնա - 2։24.48 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, տղաներ (2006-2008 թթ. ծնված)
 
Հայրապետյան Աշոտ - 2։12.17 (Ապարան)
Նիկողոսյան Սամվել - 2։13.38 (Ապարան)
Հակոբյան Հակոբ - 2։14.27 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ (2006-2008 թթ. ծնված)
 
Ավետիսյան Լիլի - 3։11.72 (Վանաձոր)
Պողոսյան Լուիզա - 2։24.93 (Ծաղկաձոր)
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 174 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար